Posted in աշխարհագրություն

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

Դասի հղումը (էջ 1-4)

Այլ հղումներ՝ 1․, 2․

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    Երկրաբանական վաղ անցյալում Հաըաստանում աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ միմյանց հաջորդող ցուրտ խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ առաջացել են նոր բուսատեսակներ: ՀՀ-ում հանդիպում է 3200 բարձրակարգ բուսատեսակ գրեթե այնքան, ինչքան մեր տարածքը հարյուրապատիկ անգամ գերազանցող Արևելաեվրոպական հարթավայրում: Բազմազան է նաև Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը՝ հանդիպում է 12000 կենդանատեսակ: Դրանցից կաթնասուններ են 75–ը, թռչուններ՝ 302–ը, սողուններ 43-ը, անողնաշարավորներ` ավելի քան 11000-ը։ Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
  2. Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
  3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
    Հայաստանի փոքր տարածքը բնության հակադրությունների երկիր է: Ապացուցված է նաև նրա բուսականության և կենդանական աշխարհի զարմանալի բազմազանությունը, որը հետևանք է տարածքի բնապատմական զարգացման առանձնահատկությունների, աշխարհագրական դիրքի (այն գտնվում Կովկասյան և Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում) և լեռնային բնույթի։
  4. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
  5. Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:
  6. Լեոնային չորասեր բուսականության գոտին տարածվում է հատկապես ուրծի Երանոսի, Վայքի լեռների քարքարոտ հողերում։ Շատ են չորասեր, սուր փշեր ունեցող մանրատերև մացառուտներ, գաճաճ ծառերը։ Տարածված են դեղատու, եթերայուղատու և թելատու բույսերը (մասրենի, բազմատեսակ ծաղիկներ), Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը (մուֆլոն) և այդ խոտակերների որսով հրապուրված Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այս երեք կենդանատեսակներն էլ անհետացման վտանգի տակ են։ Այդ պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում։
  7. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։
Posted in աշխարհագրություն

Գործնական աշխատանք

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:
  2. Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:
  3. Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:
  4. ՀՀ րվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.
    • պղնձի խտանյութ
    • մոլիբդենի խտանյութ
    • կրաքար
    • ոսկ հանքաքար
    • ցեﬔնտ
    • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):
Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության անասնապահություն

Դասի հղումը։

Այլ հղում՝ 1․

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
    Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է:
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:
    Անասնապահությունն այնքանով կապ ունի, որ թեթև արդյունաբերության ճյուղին մատակարարում է բուրթ, կաշի և այլն: Սննդային արդյունաբերությանը մատակարարում է կաթնամթերք և մսամթերք:
  3. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:
    ՀՀ անասնապահության կերային բազան բնական լանդշաֆտային գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում։ Ավելի ընդարձակ են մերձալպյան տիպի արոտավայրերը, երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: 
  4. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:
Posted in աշխարհագրություն

ՀՀ-ն տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոնները:
    երկրի տնտեսական զարգացման մակարդակը,
    բնակչության թիվը և կազմը,
    կենսամակարդակը,
    տարաբնակեցմամ բնույթը,
    աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը,
    տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը:
  2. Որո՞նք են մշակույութի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի մյուս ճյուղերի աշխարհագրական առանձնահատկթյնները:
    ՀՀ-ում ծառայությունների ընդհանուր ծավալի 86%-ը բաժին է ընկել Երևանին: Մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով Երևանը գերազանցում է ﬕջին հանրապետական ցուցանիշը 2,5 անգամ: Մինչդեռ բոլոր մարզերը ﬔկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով զիջում են ﬕջին հանրապետական ցուցանիշին 3-ից (Կոտայքի մարզ) 6 (Արարատի մարզ) անգամ: Կան նաև սպասարկման ոլորտի այնպիսի ճյուղեր, որոնց համար բնորոշ է համակենտրոնացված տեղաբաշխումը, այսինքն` դրանք համատարած չեն և կենտրոնանում են միայն որոշակի բնակավայրերում:
  3. Փորձե՛ք հիﬓավորել՝ ինչո՞ւ կապն լրատվությունը այժմ գնահատվում են որպես երկրի ամբողջ տնտեսությունը սպասարկող հատուկ կարևորության ճյուղ:
    Լրատվությունը շատ կարևոր է երկրի համար, քանի որ լրատամջոցի շնորհիվ մենք տեղեկացված ենք լինում ոչ միայն մեր երկրի ներսում կատարվող իրադարձություններին, այլ նաև երկրից դուրս կատարվող դպքերին:
  4. Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
Posted in աշխարհագրություն

Տրանսպորտի հիմնական տեսակները

Դասի հղում։

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:
    Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, մի փոքր խնդիրներ կան երկաթուղային տրանսպորտի հետ կապված: Հայաստանում բացակայում են ծովերը և օվիանոսները, այդ պատճառով զարգացած չէ նաև ծովային տրանսպորտը: Մեր երկրում նախընտրելի է ավտոմոբիլային տրանսպորտը:
  2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:
    Պայմանավորված է աշխարհագրական դիրքից, հարևան երկրենի հետ ունեցած հարաբերություներից:
  3. Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:
    Ներքին երթուղիների միջոցով զարգանում է տուրիզմը և գյուղատնտեսությունը:
    Արտաքին երթուղիների միջոցով կարող ենք ներմուծել բնական ռեսուրսներ և այն ամենը ինչի պակաս ունի մեր երկիրը:
  4. Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամուղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:
    Այդ ճանապարհի կառուցումը կարող է լավ անրադառնալ երկրների հարաբերությունների վրա: Կզարգանա նաև տնտեսությունը:
Posted in աշխարհագրություն

ՀՀ բուսաբուծությունը

Դասի հղումը։

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։
    Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը: Դաշտավարության վերին սահմանը մեր հանրապետությունում հասնում է շուրջ 2200մ բացարձակ բարձրությունները։ Մշակովի բույսերի շարքում ամենամեծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են ցանքատարածությունների` շուրջ 55%–ը: Երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը` շուրջ 23%–ը, որոնք բազմամյա ու միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմա– տապտուղներ են: Մինչև 90-ական թվականները կերային մշակաբույսերը եղել են առաջին տեղում։
Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը

Դասի հղումը։

Այլ հղում՝ 1․2

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները:
    Բնակլիմայական բարենպաստ պայմաններ կան ոլորտի զարգացման համար: Միջազգային մակարդակում մասնագետների առկայություն: Այժմ գյղատնտեսթյան համախառն արտադրանքը կազմում է հանրապետթյան ՀՆԱ-ի շուրջ 18%-ը, իսկ սննդի արդյունաբերության հետ ﬕասին՝ մոտ 25%-ը: Ներկայումս ցածր մրցունակություն ունեցող մանր գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական ապրանքային արտադրության զարգացման հիﬓական խոչընդոտներից են:
  2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
    Մինչխորհրդայհին Հայաստանում ձևավորվել էր տիպիկ ագրարային անտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը: Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխու) և կոլեկտիվ ինտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն` սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ:
  3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։
    Կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար: Արտահանման առաջիններից է զբաղվածության % ամենաբարձրն է Հայաստանում: Զբոսաշրջության կարևորագույն ճյուղերից մեկն է: Հայաստանում այդ ճյուղը ունի մեծ պոտենցիալ: Ճանաչում ունի արտերկրում (գինի,կոնյակ,պահածոներ):
  4. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։
  5. Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։
Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

Դասի հղումը։

Այլ հղում՝ դասագրքի 152-154 էջ

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:
    Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բա ժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն–գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա:
  2. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:
    Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշ խատանք պահանջող ճյուղերի զարգացման համար։ Երևանում, Գյումրի ում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտ րոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:
  3. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:
    Արդյունաբերության նորագույն ճյուղերից ՀՀ-ում առավել արագորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Այն ներկայացված է հարյուրից ավելի արտասահմանյան և հայկական ընկերություններով: Տեղական շուկայում մեծ մասամբ գործում են հայկական ընկերություններ, իսկ արտահանումների հիմնական մասը պատկանում է արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերին: Վերջիններիս շարքում գերակշռում են հայ-ամերիկյան ընկերությունները: Այսօր արդեն արդյունաբերության նորագույն ճյուղերի արտադրանքը և տեղեկատվա կան տեխնոլոգիաների ծառայություններն արտահանվում են ավելի քան 20 երկրներ, ինչը վկայում է ոլորտի կազմավորման ու զարգացման մասին Միաժամանակ այն լիովին բավարարում է հայկական շուկայի տակավին փոքր պահանջարկը, թեև վերջին տարիներին գրանցվում է այդ պահան ջարկի զգալի աճ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են՝ կիսահաղորդիչների նախա գծումը, ծրագրային ապահովման պատվերների իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիա նախագծումը, ինտեր նետային ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերի մշակում ները և այլն:
  4. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։
Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերություն

Դասագրքի հղում՝ էջ 148-150

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերությունը տնտեսության մեջ։
    Թեթև արդյունաբերությունը խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական համալիրի երկրորդ ճյուղն էր: Իր գլխավոր տնտեսական ցուցանիշներով (արտադրության ծավալով և աշխատողների թվով) այն զիջում էր ﬕայն ﬔքենաշինթյանը:
  • Նշել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության զարգացման նախադրյալները։
    Քանի որ ﬔր երկիրը ապահովված է աշխատանքային ռեսուրսներով, հատկապես կանանց աշխատուժով, ուստի կային բարենպաստ պայմաններ խորհրդային տարիներին արդյունաբերթյան այս ճյուղի արագ զարգացման համար: Այդ տարիներին ճյուղի զարգացմանը որոշ չափով նպաստեցին նաև բամբակենու մշակությնը, ոչխարաբուծության և տավարաբուծության զարգացումը: Սակայն դրանք մասամբ էին բավարարում ճյուղի պահանջները բնական հումքով:
  • Նկարագրե՛ք թեթև արդյունաբերության ճյուղային կառուցվածքը:
    Թեթև արդյունաբերության ճյուղային կառուցվածքում գլխավորը տեքստիլ արդյունաբերությունն էր: Այն թողարկում էր բամբակե (Գյումրի, Մարալիկ), ինչպես նաև բրդե ﬔտաքսե գործվածքեղեն (Երևան): Մեծ տեղ էր գրավում գորգագործությունը, որը, Հայաստանի համար ավանդական ճյուղ է:
  • Թվարկել և նկարագրել և թեթև արդյունաբերության խոշոր կենտրոննեը
Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը

Դասագրքի հղում՝ էջ 145-147

Նախագիծ

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
    Արդի ինդուստրիալ հասարակության զարգացման գործում շատ ﬔծ է տնտեսության քիﬕացման, հետևապես և քիﬕական արդյունաբերության դերը: Ցանկացած երկրի քիﬕական արդյունաբերության վիճակը և արտադրության կենցաղի քիﬕացման աստիճանը դիտվում է որպես տնտեսական զարգացման մակարդակի ցուցաունիշ: Խորհրդային տարիներին ﬔր հանրապետության քիﬕական արդյունաբերությունը բարդ համալիր էր:
  • Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
    Խորհրդային տարիներին քիﬕական արդյունաբերության բազմակողմանի արագ զարգացման համար նախադրյալներ են եղել.
    բարձրորակ կրաքարի (տրավերտին) խոշոր պաշարների առկայությունը (Արարատի և այլ հանքավայրեր),
    էլեկտրակայանների Սևան–Հ րազդան կասկադի կառցումը և սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը,
    պղնձաձուլ ության ընթացքում անջատվող ծծմբային գազերն առաջացող թափոնները,
    քիﬕական արտադրանքի ﬔծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում,
    բնական գազի ներմուծումը, որը ﬔծապես նպաստեց քիﬕակա արդյունաբերության հումքային բազայի ընդլայնմանը,
    բարձրորակ քիﬕկոս կադրերի առկայությունը:
  • Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։