Posted in ճամփորդություններ

Եռօրյա ռազմամարզական ճամբար Արատեսում

Այս ճամբարը տարբերվում է իմ բոլոր մասնակցած ճամբարներից։ Սկսենք մարդկանցից` այս ճամբարում չկաին բացասական մարդիկ ովքեր խանգարում էին մյուսների հանգիստը, փոխարենը կաին ընկերասեր, խելացի, ակտիվ մարդիկ որոնց հետ հավես էր անցնում ժամանակը։ Անցնենք հանձնարարություններին, պարտականություններին և դասացուցակին` առաջին օրը մենք բարձրացանք Սմբատաբերդ, որտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում

որից հետո մենք գնացինք Արատես որտեղ ընկերներով խաղացինք բազմաթիվ խաղեր, ծանոթացանք նոր մարդկանց հետ։

Երկրորդ օրը ռազմամարզականի օրն էր, բայց նախքան դա ես առավոտյան ժամը 6-ին արթնացել եմ և սկսել եմ 1 ժամից ավել մարզվել, որից հետո մոտավորապես ժամը 10-ին զինվորական մարդիկ եկան և մինչև գիշերվա 8~9 մարզվել, սովորել, պաշտպանվել ենք։ Առաջինը` զինվորականները ցույց տվեցին բազմաթիվ իրեր որոնք պետք են գալիս բանակում։

Երկրորդը` ֆիզիկական վարժություններ, երրորդը` ինքնապաշտպանություն ցանկացած իրավիճակում,

չորրորդը` փորձությունների և խաչնդոտների հաղթահարում,

հինգերորդը` վիրավոր ընկերոջը տեղափոխել անվտանգ դաշտ, վեցերորդը` նռնակների նետում,

յոթերորդը` հետախուզական աշխատանք։ Այդ ամենից հետո ընկերներով սկսեցինք խաղեր խաղալ, քիչ անց գնացինք խարույկի մոտ որտեղ քննարկեցինք տարբեր հարցեր, և նորից վերադարձանք խաղեր խաղալու որը տևեց մինչև գիշերվա 3-ը, իդեպ ես միակն էի ում ամենավերջում էին գտնում կամ ազատում էի ընկերներիս պահմտոցի խաղալու ժամանակ։

Երրորդ օրը ինձ համար սկսվեց նորից ժամը 6-ին, բայց այդ ժամանակ ես մարզվեցի 1 ժամ 20~30 րոպե որի ժամանակ ես պատրաստել էի ռազմամարզականի խաչնդոտների հաղթահարումը, բայց որոշ բաներ փոխել էի որպեսզի բարձր աղմուկ չհաներ, այնուհետև ժամը 9-ին ունեցանք էքսկուրսիա Արատեսի շրջանում մինչև ժամը 11-ը,

որից հետո գրեթե բոլոր տղաներին տարել էին երկրագործական աշխատանքներ կատարելու։

Ժամը 3-ին սկսեցինք շարժվել, սկզբում գնացինք Սուրբ Կարապետ եկեղեցի, որից հետո եկանք ետ։

Posted in ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Դիլիջան

Մենք գնացել էինք եռօրյա ճամբորդության դեպի Դիլիջան, ես Ճանապարհին ձեռք բերեցի նոր ընկերներ և միասին այդ երեք օրերը ունեցանք շատ լավ ժամանակ։ Երբ դեռ չէինք հասել Դիլիջան մենք կանգ էինք առել Ծովագյուղի <<ծովագյուղ>> անունով սուպերմարկետը։ Երբ արդեն դիլիջանում էինք առաջին օրը մենք գնացինք 2 եկեղեցի Ջուխտակ և Մաթոսավանք

որից հետո գնացինք հայկական ժողովրդական թանգարան որտեղ մենք տեսանք հայկական ժողովրդական իրեր, հագուստներ, գործվածքներ, գլուխգործոցներ, զարդեր իսկ ամենավերջում մենք տեսանք երազանքի աթոռ որը կատարում էր յուրաքանչյուրիս երազանքները

իսկ դրանից հետո գնացինք հյուրատուն։ Առաջին հայացքից դա սովորական հյուրատուն էր, բայց հյուրատան տերը` տիկին Էմման փոխեց տան ողջ շունչը դեպի լավը և որից հետո այդ հյուրատունը դարձավ առանձնահատուկ։ Իսկ արդեն երեկոյան ժամը մոտավորապես 20:30-ի կողմերը մենք ոտքով գնացինք քայլարշավի դեպի հին Դիլիջան, այնուհետև երբ արդեն ուշ էր մենք տրանսպորտով գնացինք դեպի հյուրատուն։
Երկրորդ օրը գնացինք Գոշավանք, այնտեղ մենք տեսանք Մխիթար Գոշի արձանը և ընկեր Արևիկը մեզ պատմեց Մ.Գ.-ի պատմությունը

որից հետո գնացինք Գոշի լիճ` որի ճանապարհը կազմում էր 4կմ.` 2կմ. բարձրանալը և 2կմ. իջնելը։ Այնտեղ ես նկատեցի գորտի։

Երբ արդեն հյուրատանն էինք, երեխաներով անցկացրեցինք լավ ժամանակ։
3 օրը պետք է գնայինք, 12:00 մենք գնացինք բայց դեռ շատ չհեռացած ես հիշեցի որ բոթասներս մոռացել եմ և արագ գնացի վերցնելու այնուհետև երբ արդեն շարժվեցին մենք կանգ առանք <<վերելք> այգում` այնտեղ անցկացրեցինք մոտավորապես 1 ժամ 30 րոպե

որից հետո շարժվեցինք Սևան այնտեղ անցկացրեցինք մոտ. 30-45 րոպե և արդեն գնացինք ԵՒրևան այնտեղ հասանք 17:05 և հիմա 17:33 է և ես վերջացրեցի իմ պատումը։