Posted in անգլերեն

About me

Hello i am Norayr Hakobyan, i am studying in 9 grade. i chose woodworking in school, because i want to become mechanic engineer and i need to know how to make details in future. I plan to read mind-blowing books that can help me do serious things in the future. If i say true, none of that meetings which I participate was about my future career. When i finish 9 grade i will go to pilitecnic colage.

Posted in ճամփորդություններ

Եռօրյա ռազմամարզական ճամբար Արատեսում

Այս ճամբարը տարբերվում է իմ բոլոր մասնակցած ճամբարներից։ Սկսենք մարդկանցից` այս ճամբարում չկաին բացասական մարդիկ ովքեր խանգարում էին մյուսների հանգիստը, փոխարենը կաին ընկերասեր, խելացի, ակտիվ մարդիկ որոնց հետ հավես էր անցնում ժամանակը։ Անցնենք հանձնարարություններին, պարտականություններին և դասացուցակին` առաջին օրը մենք բարձրացանք Սմբատաբերդ, որտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում

որից հետո մենք գնացինք Արատես որտեղ ընկերներով խաղացինք բազմաթիվ խաղեր, ծանոթացանք նոր մարդկանց հետ։

Երկրորդ օրը ռազմամարզականի օրն էր, բայց նախքան դա ես առավոտյան ժամը 6-ին արթնացել եմ և սկսել եմ 1 ժամից ավել մարզվել, որից հետո մոտավորապես ժամը 10-ին զինվորական մարդիկ եկան և մինչև գիշերվա 8~9 մարզվել, սովորել, պաշտպանվել ենք։ Առաջինը` զինվորականները ցույց տվեցին բազմաթիվ իրեր որոնք պետք են գալիս բանակում։

Երկրորդը` ֆիզիկական վարժություններ, երրորդը` ինքնապաշտպանություն ցանկացած իրավիճակում,

չորրորդը` փորձությունների և խաչնդոտների հաղթահարում,

հինգերորդը` վիրավոր ընկերոջը տեղափոխել անվտանգ դաշտ, վեցերորդը` նռնակների նետում,

յոթերորդը` հետախուզական աշխատանք։ Այդ ամենից հետո ընկերներով սկսեցինք խաղեր խաղալ, քիչ անց գնացինք խարույկի մոտ որտեղ քննարկեցինք տարբեր հարցեր, և նորից վերադարձանք խաղեր խաղալու որը տևեց մինչև գիշերվա 3-ը, իդեպ ես միակն էի ում ամենավերջում էին գտնում կամ ազատում էի ընկերներիս պահմտոցի խաղալու ժամանակ։

Երրորդ օրը ինձ համար սկսվեց նորից ժամը 6-ին, բայց այդ ժամանակ ես մարզվեցի 1 ժամ 20~30 րոպե որի ժամանակ ես պատրաստել էի ռազմամարզականի խաչնդոտների հաղթահարումը, բայց որոշ բաներ փոխել էի որպեսզի բարձր աղմուկ չհաներ, այնուհետև ժամը 9-ին ունեցանք էքսկուրսիա Արատեսի շրջանում մինչև ժամը 11-ը,

որից հետո գրեթե բոլոր տղաներին տարել էին երկրագործական աշխատանքներ կատարելու։

Ժամը 3-ին սկսեցինք շարժվել, սկզբում գնացինք Սուրբ Կարապետ եկեղեցի, որից հետո եկանք ետ։

Posted in աշխարհագրություն

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

Դասի հղումը (էջ 1-4)

Այլ հղումներ՝ 1․, 2․

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    Երկրաբանական վաղ անցյալում Հաըաստանում աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ միմյանց հաջորդող ցուրտ խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ առաջացել են նոր բուսատեսակներ: ՀՀ-ում հանդիպում է 3200 բարձրակարգ բուսատեսակ գրեթե այնքան, ինչքան մեր տարածքը հարյուրապատիկ անգամ գերազանցող Արևելաեվրոպական հարթավայրում: Բազմազան է նաև Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը՝ հանդիպում է 12000 կենդանատեսակ: Դրանցից կաթնասուններ են 75–ը, թռչուններ՝ 302–ը, սողուններ 43-ը, անողնաշարավորներ` ավելի քան 11000-ը։ Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
  2. Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
  3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
    Հայաստանի փոքր տարածքը բնության հակադրությունների երկիր է: Ապացուցված է նաև նրա բուսականության և կենդանական աշխարհի զարմանալի բազմազանությունը, որը հետևանք է տարածքի բնապատմական զարգացման առանձնահատկությունների, աշխարհագրական դիրքի (այն գտնվում Կովկասյան և Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում) և լեռնային բնույթի։
  4. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
  5. Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:
  6. Լեոնային չորասեր բուսականության գոտին տարածվում է հատկապես ուրծի Երանոսի, Վայքի լեռների քարքարոտ հողերում։ Շատ են չորասեր, սուր փշեր ունեցող մանրատերև մացառուտներ, գաճաճ ծառերը։ Տարածված են դեղատու, եթերայուղատու և թելատու բույսերը (մասրենի, բազմատեսակ ծաղիկներ), Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը (մուֆլոն) և այդ խոտակերների որսով հրապուրված Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այս երեք կենդանատեսակներն էլ անհետացման վտանգի տակ են։ Այդ պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում։
  7. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։
Posted in Գրականություն

Կարդա’ Հ. Թումանյանի նամակն ուղղված Ավետիք Իսահակյանին:

  1. Ներկայացրո՛ւ հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
    Հեղինակը խոսում էր իր երկրի դժբախտության և այդ երկրի մարդկանց մասին: Նրա կարծիքով հենց այդ մարդիկ էին քանդել իրենց երկիրը: Սակայն չէին կրում պատասխանատվություն, չէին փորձում վշտացած ձևանալ:
    Ես կարծում եմ, որ հեղինակը ամեն ինչ ճիշտ է նկարագրում: Մարդիկ չեն փորձում իրենց երկրի համար գոնե վշտացած ձևանալ: Մարդկանց մի մասը նույնիսկ խանգարել են երկրի չքանդվելուն:

2. Հ․ Թումանյանի  հետևյալ բանաստեղծություններից մեկն ընտրի’ր, վերլուծի’ր, անգիր սովորի’ր։

«Հայոց լեռներում», 
«Հայոց վիշտը» ,
Հին օրհնություն,   
Հոգեհանգիստ

Ես ընտրեցի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը նկարագրում էր հայերի տառապանքները, անցած դժվար ճանապարը:

Posted in Գրականություն

Հ. Թումանյան

1.Կարդա’, գրի’ր զգացողություններիդ մասին, պատրաստվի’ր քննարկման:
Մարմարը և Թումանյանը իրար շատ էին սիրում, երկուսի զգացմունքներն էլ փոխադաձ էին, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նրանք չեին կարող միասին լինել: Երկուսն էլ ամուսնացած էին, և ունեին երեխաներ: Չնայած որ, Մարմարը և Թումանյանը միասին չեն եղել՝ Մարմարը մեծ ազդեցություն է ունեցել Թումանյանի կյանքուն, չի թողել, որ Թումանյանը դառնա քահանա:
Մարմարը շատ խելացի, կրթված, բարի կին էր, նաև հասարակական-մշակութային գործիչ:

Թումանյանի և իշխանուհի Մարիամի սիրո պատմությունը։

Posted in Գրականություն

Կարդում ենք Հ.Թումանյան

Կարդա’`

1. Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։
2. Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանքներ`

1. Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

3. Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։
Թումանյանի կենսագրությունը կարդալիս հասկացա, թե ինչքան տարբեր են եղել այն ժամանակների դպրոցները և այս ժամանակների դպրոցները: Նախկինում երեխաներին շատ խիստ պատժում՝ ծեծում էին, երբ ինչ-որ սխալ բան էին անում, կամ ասում: Ծեծում էին այնչափ, որ երեխաները աղաչանքներ էին ասում վարժապետի ոտքերի տակ: Վարժապետները չեն թողել, որպեսզի երեխաները մի փոքր ազատ լինեն, իսկ հիմա այլ է, երեխաները սխալվելուց չեն վախենում, որ իրենց կծեծեն, նրանք ազատ են իրենց կարծիքները արտահայտելու մեջ:
Ամեն երեխա իրավունք ունի սխալվելու և ուսուցիչը պետք է այդ սխալը ոչ թե ծեծի, այլ հանգիստ խոսքի միջոցով բացատրի:

Posted in Գրականություն

Ծառերը. Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ`

1․Բացատրե՛ք այս հատվածի փոխաբերական իմաստը․,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Այս տողերը գրված են փոխաբերական իմաստով, և նկարագրում են մարդկանց։ Մարդիկ կարող են ծնվել և մեծանալ դժվար պայմաններում, բայց լինել բարի և ունենալ անկոտրում կամք՝ կյանքի նկատմամբ։

2․Ըստ ստեղծագործության՝ ի°նչ է երջանկությունը։ Համաձա՞յն եք հեղինակի հետ։ Հիմնավորե՛ք։

3.Մեկնաբանի’ր հետեւյալ տողերը` «Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ»:
Կյանքը, իհարկե դժվար է, բայց կան մարդիկ, ովքեր այդ դժվարությունները տանում են լուռ և համբերատար, և կան մարդիկ, ովքեր բողոքում են իրենց կյանքից։ Ամեն դժվարությունից հետո լինում է երջանկություն, այդ պատճառով մարդիկ պետք է ամեն ինչի մեջ լավը և բարին փնտրեն։

Posted in Գրականություն

Գրիգոր Զոհրապ. «Ճիտին պարտքը»

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1. Վերլուծի’ր նովելը։
2. Թվարկի’ր նովելի հերոսներին եւ բնութագրի’ր։

Հուսեփ աղան աշխատասեր, երևի լավ մարդ էր: Գործարարները այնքան էլ լավ մարդիկ չէին:
3. Ինչի° խորհրդանիշն է Հուսեփ աղայի կաշվե պայուսակը. ինչո°ւ։
4. Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։

Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն:

Posted in աշխարհագրություն

Գործնական աշխատանք

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:
  2. Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:
  3. Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:
  4. ՀՀ րվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.
    • պղնձի խտանյութ
    • մոլիբդենի խտանյութ
    • կրաքար
    • ոսկ հանքաքար
    • ցեﬔնտ
    • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):