Posted in հայոց լեզու

Վ. Սարոյան. «Դաշնամուր»

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։ Նկատի ունի որ ամխարհում շատ ու շատ բաներ կան որոնց համար բավականին մեծ գումար է պետք։ Կան մարդիկ ովքեր կարողանում են շատ լավ նվագել դաշնամուր, բայց չեն կարողանում գնել այն` գումարի պատճառով, և կան մարդիկ ովքեր լավ նվագել չգիտեն, բայց կարող են գնել այն։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։ Բենը, Էմման և վաճառողը։ Բենը` հանճարեղ, խելացի տղա էր։ Էմման` հույս տվող, հավատով լի, վստահելի, հասկացող աղջիկ էր։ Վաճառողը` սովորական մարդ էր ով փորձում էր հախորդին գովերգելով վաճառել ապրանքը։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում: Էմման` հույս տվող, հավատով լի, վստահելի, հասկացող աղջիկ էր։ այո ամբողջ բանաստեղծությունը կփոխվեր, քանի որ իրական կյանքում եթե մարդ ինչ որ տեղ միայնակ է(ծանոթ չունի) նա կամաչի ինչ որ լուրջ բան անել։

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
տեսակը։
Արևագալից(որոշիչ) առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային(հատկացուցիչ) ամոթխած(որոշիչ) գեղեցկուհին՝ լուսինը(բացահայտիչ), վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ(որոշիչ) լեռանծժ
հետևում: Հատուկենտ(որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց(հատկացուցիչ) ասպարեզից:
Խավարչտին(որոշիչ) գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա(հատկացուցիչ) նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր(որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր(որոշիչ)
ծաղիկների(հատկացուցիչ) զգլխիչ(որոշիչ) բույրով տոգորվեց ողջ(որոշիչ) մթնոլորտը:
Ես աննկատելի դուրս էի եկել իմ(հատկացուցիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ(որոշիչ) զձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ(որոշիչ) անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ(որոշիչ) բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ(որոշիչ) հպարտությամբ, վեհ ու չքնաղ(որոշիչ)էէ քայլվածքով: Վայրենի(որոշիչ)
շնորհքով ոլորեց երկայն(որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ(որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն(բացահայտիչ) հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն(բացահայտիչ) ուղղեց դեպի ինձ:

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
2. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
3. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս
2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի
3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք անցյալ կատարյալի 5 հիմք.
ա. կարդ–, բարձրաց–, հիացն–, կպ–, հագեցր–, նկարեց–,
կարգադր–, համարձակվ–, իջ–, փորփրել–
գ. կոր–, մատնեց–, անհանգստացր–, սրբագր–, բազման–,
կամեց–, կառուց–, վերցր–, հոգնել–, խորան–
5. Կազմե՛ք տրված բայերի անորոշի և անցյալ կատարյալի
հիմքերը.
ա. հարցնել, վախենալ, կարմրատակել, զգալ, կապակցել,
ներշնչել, խոկալ, հիանալ, գրավվել, մեռնել
բ. հիմնել, թոշնել, հարաբերվել, խայտալ, մատուցել,
թարմանալ, սառչել, գերվել, վազեցնել, կանգնել
գ. կտրատել, հանգչել, մատնել, լրանալ, չքանալ, կպցնել,
պրծնել, անէանալ, մոտենալ, կառչել

Posted in հայոց լեզու

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ։ Իմ մտքերի հետ մթնում խոսելուց։ Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։ Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց։ Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց։ Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց։

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ ՈՒնի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը։ Հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։ չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Posted in հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում են հմուտ մասնագետներ։
3. նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։

2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրով լավ է նվագում։
2. Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

Posted in հայոց լեզու

Պարզ և Բարդ նախադասույունների բաղադրությունը

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը. ՊԱՐԶ ԸՆԴԱՐՁԱԿ։

-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ ՊԱՐԶ ԸՆԴԱՐՁԱԿ։

Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Ահ կար նրանց աչքերում։ ՊԱՐԶ ԸՆԴԱՐՁԱԿ։

Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

— Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ… ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ։

Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էրՊԱՐԶ ԸՆԴԱՐՁԱԿ։