Posted in ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոն ծնվել է դեկտեմբերի 25 1642, մահացել է մարտի 20 (31), 1727․ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

Posted in ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Իսահակ Նյուտոն։ ֆիզիկա

GodfreyKneller-IsaacNewton-1689.jpg

Իսահակ Նյուտոնը ծնվել է դեկտեմբերի 25 1642 նա անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Նա ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

Posted in ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Լեոնարդո դա Վինչի

davici

Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին: Նա եղել է նաև գրող, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար:
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝  Դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր:
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Մահացել է 1519թ. մայիսի 2-ին:

Posted in ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Բլեզ Պասկալ

E1EF9B6E-28F7-4272-8455-0085708ACE91

Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող, հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակ Բլեզ Պասկալը (1623թ. հունիսի 19 — 1662թ. օգոստոսի 19) ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, 17 տարեկանում ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ:
1653թ. Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով:
1646թ. նա կրկնեց իտալացի գիտնական Տորիչելլիի փորձը, ինչպես նաև կատարեց բազմաթիվ այլ փորձեր, հասկանալու և բացատրելու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում  դատարկությունը բնության մեջ:

Posted in ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Անանյան Շիրակացի

Անանիա Շիրակացի (անհայտ, Շիրակի մարզանհայտ), 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում[1]։

Բովանդակություն

Ծննդավայրը և ուսումը

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում[2]։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր