Posted in կեսաբանություն

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպ ✅

Առաջին բուժօգնություն ❌

Որևէ թարգմանություն ❌

Առողջ ապրելակերպը սկսվում է առողջ սննդից, ճիշտ ռեժիմից, լավ քնից և այլն։

Ասելով առողջ սնունդ նկատի ունեմ չօկտագործել քիմիական ձևով առաջացած սննդատեսակները, կեղտոտ պայմաններում պատրաստված և շատ յուղ պարունակող սննդատեսակները, օրինակ` գազավորված ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, լցնովի պաղպաղակներ, յուղոտ չալաղաջ, յուղոտ պեռաշկի և այլն։

Ամեն մարդ ունի իր օրվա ռեժիմը, բայց քչերն ունեն Ճիշտ ռեժիմը։ Ճիշտ ռեժիմը իր մեջ ներառում է` առողջ քուն, լավ գործեր, առողջ սնունդ, և այլն։

Լավ քունը կարծում եմ բոլորը գիտեն, բայց շատերը չեն հետևում դրան, և Հիմնականում մարդիկ քնում են 22:00 ~ 02:00 ընկած հատվածում, բայց լավ քնի համար ճիշտը 22:00 ~ 24:00 ընկած հատվածում է։

Posted in կեսաբանություն

Գրավոր աշխատանք 9-6

1.նկարագրել անսեռ և սեռական բազմացումները, առավելությունները և թերությունները: Անսեռ բազմացումը տեղի է ունենում մեկ օրգանիզմի մասնակցությամբ, որի ժամանակ իրականանում են սեռական պրոցեսի բեղնավորումը։ Սեռական բազմացումը տեղի է ունենում երկու օրգանիզմների մասնակցությամբ, դրանցից յուրաքանչյուրում առաջացնելով գամետներ։ Այնուհետև իգական և արական գամետների ձուլումից առաջանում է նոր օրգանիզմի զարգացման սկիզբը։

2.ինչ է գենոտիպը և ֆենոտիպը, դոմինանտ և ռեցեսիվ գեներ

3.նկարագրել և պարզաբանել Մենդելի 1և 2րդ օրենքները։ 1 օրենք սերնդի առաջին միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները տարբերվում են իրարից մեկ հատկանիշով` կոչվում է միահիբրիդային խաչասերում: որի ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ: 2 օրենք Հիբիդների առաջին սերնդում ռեցսիվ հատկանիշը չի դրսևորվում, այն ի հայտ է գալիս երկրորդ սերնդում և կազմում սերնդի առանձնյակների մոտ 25%-ը: Այս օրինաչափությունն իր արտացոլումն է գտել Մենդելի երկրորդ օերնքում, որն ստացել է <<ճեղքավորման օրենք>> անունը: Այն պնդում է, որ առաջին սերնդի հիբիդները հետագա բազմացման արդյունքում տալիս են ճեղքավորում, նրանց սերնդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ: Դժվար չէ համոզվել, որ երկրորդ սերնդում դիտվող ճեղքավորումը ըստ ֆենոտիպի 3:1 է, իսկ ըստ գենտիպի ` 1:2:1:

4.միթոզի և մեյոզի կենսաբանական նշանակությունը, համեմատել նմանությունները և տարբերությունները

Posted in կեսաբանություն, քիմիա 9

Կենդանի օրգանիզմի քիմիան

Անհատական աշխատանք վիտամիններ

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝ միկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է:

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:


Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովվում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը:

Մակրոտարրեր – C, H, O, N, P, S:

Միկրոտորրեր – Na, Ca, Mg, Fr, Ce, I, Br, Zn:

Ուլտրատարրեր -։ Au, Ag:

Posted in կեսաբանություն

Հաշվետվություն կենսաբանությունից։ Առաջին կիսամյակ

Այս տարի մենք դասարանում շատ թեմաներ ենք քննարկել, ինչպես անցած տարիներին։ Բայց այս տարի շատ ավելի բարդ թեմաներ ենք քննարկել, և չնայած դրան փորձել եմ որոշ դասերին պատասխանել։ Ես իմ բլոգում ունեմ մի շարք նյութեր։ Դասերի ընթացքում մենք ընկերներով շատ ենք շփվում որը ինչ որ չափով խանգարում է դասը։ Մյուս տարի կաշխատեմ ավելի լավ սովորել։

Posted in կեսաբանություն

Մաշկային հիվանդություններ

Մաշկախտեր, մարդու և կենդանիների հիվանդությունների խումբ, որոնք բնորոշվում են մաշկի, դրա հավելումների (եղունգներ, մազեր) և տեսանելի լորձաթաղանթների ախտաբանական փոփոխություններով։ Առաջացման պատճառները կարող են լինել արտաքին և ներքին։ Արտաքինը պայմանավորված է մեխանիկական (վնասվածքներ, ճնշում, քերծում), ֆիզիկական (արևային ու ռադիոակտիվ ճառագայթներ, բարձր ու ցածր ջերմաստիճան), քիմիական (թթուներ, հիմքեր, պոլիմերներ են), կենսաբանական (բույսերի հյութեր, միջատներ, մանրէներ) գործոնների ազդեցությամբ։ Ներքինը՝ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ներքին օրգանների ու ներզատիչ գեղձերի հիվանդությունների, նյութափոխանակության և արյան շրջանառության խանգարումների հետևանքով։ Առանձին և շատ տարածված խումբ են կազմում մաշկի ալերգիական հիվանդությունները, որոնք առաջանում են քիմիական որոշ նյութերի, սննդանյութերի, պոլիմերների, բույսերի ծաղկափոշու ադեցությունից։ Մաշկային հիվանդությունների առաջացման մեխանիզմում էական նշանակություն ունեն նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները։ Մաշկային հիվանդությունները բաժանվում են մի քանի խմբերի, թարախաբշտային (տես Թարախամաշկություն), պարազիտային կամ մակաբուծական (քոս, ոջլոտություն, դեմոդիկոզ), վիրուսային (հերպեսներ, գորտնուկներ, հպավարակիչ մոլյուսկ), տուբերկուլոզային, ժառանգական, անհայտ ծագումով, մաշկաբորբեր, էկզեմաներ, նեյրոմաշկախտեր, բշտային մաշկախտեր են։ Մաշկային հիվանդություններ կարող են դրսևորվել բծերով, բշաիկացանով, թարախաբշտիկացանով, հանգույցներով, թեփուոումով, քերծվածքներով, ճաքերով, խոցերով և այլն։ Որոշ մաշկային հիվանդությունների ընթանում են քորով, այրոցով, ցավերով։

Վիտիլիգո,ա երկար ընթացք ունեցող հիվանդություն, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են։ Սովորաբար մարմնի երկու կողմերն էլ ախտահարվում են։ Հաճախ բծերը հայտվում են մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արևի ճառագայթների ազդեցությանը։ Այն ավելի նկատելի է թուխ մաշկով մարդկանց մոտ։ Վիտիլիգոն կարող է հանգեցնել հոգեբանական ընկճվածության, իսկ ախտահարված հատվածները կարող են բերել ստիգմատիզմի (պիտակավորման)։

Posted in կեսաբանություն

Մարսողություն

Մարսողության համակարգ, կառուցվածքը

Մարսողական համակարգը կազմված էմարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողությունը բերանի խոռոչում

Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը:

Սննդանյութերը բերանի խոռոչ ընկնելիս գրգռում են ջերմային և համի ընկալիչները, և մարդը զգում է սննդի համն ու ջերմությունը: Բերանի խոռոչի մարսողության գործընթացում կարևոր դեր ունի լեզունԼեզվի համային ընկալիչները

shutterstock_522070942.jpg

 Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան: Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործընթացը: Այդ ընթացքում շնչառական ուղու մուտքը փակվում է մակկոկորդով: 

Posted in կեսաբանություն

Շնչառական համակարգ

Կոկորդ

Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։

Posted in կեսաբանություն

Արյան գործառույթները և բաղադրությունը

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ):

Posted in կեսաբանություն, հաշվատվություն

20-21 տարվա 1-ին շրջանի կենսաբանության հաշվետվություն

Կեենսաբանության դասերին ես սովարել եմ մարդու մարմնի որաշ շրջաննորի կառոիցվածքները, ինչպես նաև այլ բաներ։ Ես սովորում եմ լավ արդիունքը կարող եք տեսնել մատիանում։