Posted in աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

Դասի հղումը։

Այլ հղում՝ դասագրքի 152-154 էջ

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:
    Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բա ժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն–գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա:
  2. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:
    Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշ խատանք պահանջող ճյուղերի զարգացման համար։ Երևանում, Գյումրի ում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտ րոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:
  3. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:
    Արդյունաբերության նորագույն ճյուղերից ՀՀ-ում առավել արագորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Այն ներկայացված է հարյուրից ավելի արտասահմանյան և հայկական ընկերություններով: Տեղական շուկայում մեծ մասամբ գործում են հայկական ընկերություններ, իսկ արտահանումների հիմնական մասը պատկանում է արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերին: Վերջիններիս շարքում գերակշռում են հայ-ամերիկյան ընկերությունները: Այսօր արդեն արդյունաբերության նորագույն ճյուղերի արտադրանքը և տեղեկատվա կան տեխնոլոգիաների ծառայություններն արտահանվում են ավելի քան 20 երկրներ, ինչը վկայում է ոլորտի կազմավորման ու զարգացման մասին Միաժամանակ այն լիովին բավարարում է հայկական շուկայի տակավին փոքր պահանջարկը, թեև վերջին տարիներին գրանցվում է այդ պահան ջարկի զգալի աճ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են՝ կիսահաղորդիչների նախա գծումը, ծրագրային ապահովման պատվերների իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիա նախագծումը, ինտեր նետային ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերի մշակում ները և այլն:
  4. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

Leave a comment