Posted in աշխարհագրություն

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

Դասի հղումը (էջ 1-4)

Այլ հղումներ՝ 1․, 2․

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    Երկրաբանական վաղ անցյալում Հաըաստանում աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ միմյանց հաջորդող ցուրտ խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ առաջացել են նոր բուսատեսակներ: ՀՀ-ում հանդիպում է 3200 բարձրակարգ բուսատեսակ գրեթե այնքան, ինչքան մեր տարածքը հարյուրապատիկ անգամ գերազանցող Արևելաեվրոպական հարթավայրում: Բազմազան է նաև Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը՝ հանդիպում է 12000 կենդանատեսակ: Դրանցից կաթնասուններ են 75–ը, թռչուններ՝ 302–ը, սողուններ 43-ը, անողնաշարավորներ` ավելի քան 11000-ը։ Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
  2. Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
  3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
    Հայաստանի փոքր տարածքը բնության հակադրությունների երկիր է: Ապացուցված է նաև նրա բուսականության և կենդանական աշխարհի զարմանալի բազմազանությունը, որը հետևանք է տարածքի բնապատմական զարգացման առանձնահատկությունների, աշխարհագրական դիրքի (այն գտնվում Կովկասյան և Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում) և լեռնային բնույթի։
  4. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
  5. Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:
  6. Լեոնային չորասեր բուսականության գոտին տարածվում է հատկապես ուրծի Երանոսի, Վայքի լեռների քարքարոտ հողերում։ Շատ են չորասեր, սուր փշեր ունեցող մանրատերև մացառուտներ, գաճաճ ծառերը։ Տարածված են դեղատու, եթերայուղատու և թելատու բույսերը (մասրենի, բազմատեսակ ծաղիկներ), Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը (մուֆլոն) և այդ խոտակերների որսով հրապուրված Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այս երեք կենդանատեսակներն էլ անհետացման վտանգի տակ են։ Այդ պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում։
  7. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։

Leave a comment