Posted in Գրականություն

29․Բան  ունեմ  ասելու:  Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Posted in ռուսաց լեզու

какие качества нужны для данной профессии и обладаю ли я ими, какие у меня есть ограничения ( профессиональные навыки)?

Я хочу стать инженером-механиком, поэтому мне нужно много полезных навыков, половина из которых у меня хорошо получается, такие как ловкость рук, ясное мышление, последовательность шагов, правильный расчет, трудолюбие. У меня нет только перечисленных: трудолюбие и ручное мастерство.

Posted in Գրականություն

Գրիգոր Զոհրապ. «Երջանիկ մահը» 

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելը։

Առաջադրանք`

1. Համացանցից տեղեկություններ հավաքի’ր Գրիգոր Զոհրապի մասին, տեղադրի’ր բլոգումդ։
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. հունիսի 26-ին, մահացել 1915թ. օգոստոսի 2-ին, հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ։ Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ 1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։
2. Գրի’ր նովելի ասելիքը։
Ասելիքը այն էր, որ կյանքիտ վերջին տարիները ապրիր ուրախ և մի մտածիր վատի մասին:

Posted in Uncategorized

Իտալո Կալվինո. «Խիղճը»

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելը։

Առաջադրանք`

1. Համացանցից տեղեկություններ հավաքի’ր Գրիգոր Զոհրապի մասին, տեղադրի’ր բլոգումդ։
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. հունիսի 26-ին, մահացել 1915թ. օգոստոսի 2-ին, հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ։ Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ 1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։
2. Գրի’ր նովելի ասելիքը։
Ասելիքը այն էր, որ կյանքիտ վերջին տարիները ապրիր ուրախ և մի մտածիր վատի մասին:

Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1. Ո°րն էր պատմվածքի ասելիքը։
Պատմվածքի ասելիքը այն է, որ պետք չէ գործել միայն քո շահերից ելնելով:
2. Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

Լուիջին սպանելով Ալբերտոյին մաքրեց իր խիղճը, և կարողացավ հանգիստ խղճով մեռնել: Բայց նա այդքան մարդ էր սպանել նրա համար, որովհետև պատերազմ էր: Ինչ-որ առումով Լուիջին իր շահի համար սպանեց Ալբերտոյին:
3. Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Լուիջին խղճով մարդ էր, ինչ-որ առումով նաև հիշաչար:
4. Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

Լուիջին ուներ անձնական շահ, որովհետև Ալբերտոն հենց իր թշնամին էր, ոչ թե իր երկրի:
5. Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որևէ մեկի նկատմամբ։

Խիղճը այն է, երբ սխալներիտ համար ափսոսում ես:
Այո, ես նույնպես զգացել եմ խղճի խայթ:
6. Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

Չեմ կարող ասել: Ինչ-որ առումով Լուիջին ճիշտ էր, ինչ-որ առումով սխալ:
7. Ի°նչ նմանություն ես տեսնում այս եւ Օշոյի «Պայքար առանց կատաղության» գործի միջեւ։

Պատմվածքներում չկար նմանություն, իսկ տարբերությունը այն էր, որ Օշոյի գործում հերոսը առանց անձնական շահ ունենալու էր կռվում պատերազմում. այս պատմվածքում հերոսը իր անձնական շահը ուներ:

Posted in Գրականություն

«Կարդում ենք Նահապետ Քուչակ»

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագծի շրջանակում կատարի’ր հետազոտական աշխատանք եւ արդյունքներն տեղադրի’ր բլոգումդ։

  1. Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը: Գրի’ր կենսագրական տվյալներ Քուչակի մասին։
    Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։
  2. Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները: Քեզ դուր եկած 2-3 հայրեն տեղադրի’ր բլոգումդ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունեն հայրենները։
    Հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունըխաղաղություն և այլն։

Հայրեններ

#1
Այդ քո ստեղծողիդ համար,
     երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր.
Այդ քո աչերուդ խընճերն՝
     շատ մարդու արիւն է խըմեր.
Խոշ եա՛ր, արևւուդ համար,
     որբուկ եմ, զիս մի՛ լացըներ.
Տըղայ եմ, չեմ ի կենար,
     զիս ի քո կրակըդ մի՛ ձգեր:

#2
Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս,
     ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
     վըտարի՛մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
     նայ, հեռու եմ, ա՛յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
     նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

#3
Լուսի՛ն, պարծենաս ասես.
      «Լուս կու տամ ես աստընվորիս»
Ահա՛ հողեղեն լուսին
      ի գըրկիս’ւ երեսն երեսին,
Թէ չես աւտալ այս գերուս,
      յե՛տ տանէմ ըզփէշ կապայիս,
Վախեմ՝ սիրոյ տէր լինիս,
     լուս պակա՛ս տաս աստընվորիս:

Posted in Գրականություն

Դինո Բուցատի. «Կորսված օրերը»

Կարդա’, պատրաստվի’ր քննարկման` Դինո Բուցատի՝ «Կորսված օրերը»։

Առաջադրանքներ`

Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր
կատարած ընտրությունը.

 այդ օրերը բոլորն էլ անցած էին,
 երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
 բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Բ․ Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ
ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Այս տողերը արտահայտում են Կաձիրայի զղջումը: Եթե չլինեին այս տողերը մենք չէինք հասկանա, որ Կաձիրան զղջացել է իր անտարբերության և հարազատ մարդկանց չօգնելու մեջ: Բայց արդեն ուշ էր՝ ոչինչ չէր լինի վերադարձնել:

Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյանի. «Բուքը, երգը, երեխան»

«Բուքը, երգը, երեխան»

Առաջադրանքներ`

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Այս ստեղծագործությունը անմարդկայնության մասին էր: Երբ մի երեխա մրսելով հասնում է դպրոց, իսկ նրան ներս չեն թողնում այն պատճառով, որ դեռ շուտ է՝ և չի կարելի: Երեխան շատ է մրսում և սկսում է երգել, գալիս է մեկը և ջղայնանում նրա վրա:
Սա խոսում է անմարդկայնությունից: Չպետք է լինել անմարդկային, երբ տեսնում ես մեկին անօգնական, պետք է օգնել: Ինչ-որ պահի պետք է դեմ գնաս նաև ինչ-որ սկզբունքների:

2. Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։

Posted in Գրականություն

Փորձություն (հնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում
նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը
այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով
ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում
Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ
հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց
ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին
ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ
ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր
գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու
տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին
դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան,
անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա
ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր
է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը
վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․
 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
 լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։
 Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։
Ես կարծում եմ այս միտքը ճիշտ է, քանի որ, Դհավալմուքհը կնոջը սկզբից էր համոզում:
 Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։
Ես մտածում եմ, որ նա անկեղծ սիրում էր երկու ըներներին էլ, այդ իսկ պատճառով ամեն օր այցելում էր առաջին ըներոջը:
 Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Ես համամիտ չեմ կնոջ կարծիքին, որովհետև եթե երկորդ ընկերը հանուն ընկերոջը կյանքը կտար, ապա եթե հնարավրություն ունենար նաև կհյուրասիրեր:
 Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց
փորձության մասին։

Ճիշտ է Դհավալմուքհը լավ քայլ չարեց՝ ընկերներին փորձելով, բայց ամեն դեպքում ճիշտ վարվեց անելուց հետո՝ չհայտնեց ընկերներին իր արարքի մասին:

Գ. Հեքիաթի համար նոր ավարտ հորինի’ր։

Դ. Շարադրի’ր մտքերդ հետեւյալ ասույթի շուրջ`

«Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք»:

Ե. Փոխե՛ք պատմության վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրությունը։
Ընկերասիրություն և անձնազոհություն

Զ. Առանձնացրե’ք պատմության հիմնական  և երկրորդական գաղափարները։

Posted in Գրականություն

Շալվա Ամոնաշվիլի

Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 
    Ձգտումը այն է, երբ մարդ ունենում է նպատակ և ամեն բան անում է նպատակին հասնելու համար և ջանք չի խնայում։ Այո, եթե մարդ չձգտեր չէր հասնի այն ամենին` ինչին մենք հիմա հասել ենք։
  2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:
    Ձգտումը կհամեմատեմ նպատակասլացության, կամքի ուժի հետ։
  3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն. շարադրի՛ր մտքերդ: 
  4. Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»: