Posted in Գրականություն

«Կարդում ենք Նահապետ Քուչակ»

«Կարդում ենք Նահապետ Քուչակ» նախագծի շրջանակում կատարի’ր հետազոտական աշխատանք եւ արդյունքներն տեղադրի’ր բլոգումդ։

  1. Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը: Գրի’ր կենսագրական տվյալներ Քուչակի մասին։
    Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։
  2. Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները: Քեզ դուր եկած 2-3 հայրեն տեղադրի’ր բլոգումդ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունեն հայրենները։
    Հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունըխաղաղություն և այլն։

Հայրեններ

#1
Այդ քո ստեղծողիդ համար,
     երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր.
Այդ քո աչերուդ խընճերն՝
     շատ մարդու արիւն է խըմեր.
Խոշ եա՛ր, արևւուդ համար,
     որբուկ եմ, զիս մի՛ լացըներ.
Տըղայ եմ, չեմ ի կենար,
     զիս ի քո կրակըդ մի՛ ձգեր:

#2
Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս,
     ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
     վըտարի՛մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
     նայ, հեռու եմ, ա՛յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
     նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

#3
Լուսի՛ն, պարծենաս ասես.
      «Լուս կու տամ ես աստընվորիս»
Ահա՛ հողեղեն լուսին
      ի գըրկիս’ւ երեսն երեսին,
Թէ չես աւտալ այս գերուս,
      յե՛տ տանէմ ըզփէշ կապայիս,
Վախեմ՝ սիրոյ տէր լինիս,
     լուս պակա՛ս տաս աստընվորիս:

Leave a comment